Շատերն են գանգատվում, թե իմաստունների խոսքերը միշտ էլ սոսկ այլաբանություններ են
և առօրյա կյանքում ոչ գործածելի: Եվ իբր դա այդպես է, որ կա: Եթե իմաստունն, օրինակ,ասում է՝ անցիր, գնա, ապա նա նկատի չունի, որ պետք է անցնել ճանապարհի մյուս կողմը, ինչը այնուամենայնիվ կարելի էր անել, եթե արդյունքը մի բան լիներ, ոչ թե ինչ-որ խորհրդավոր այլկողմնային մի բան, ինչ-որ աշխարհ, որ մենք չգիտենք, ինչի մասին նույնիսկ ինքն էլ մոտավոր ոչինչ պատմել չի կարող և ինչը այստեղ մեզ ոչնչով օգնել չի կարող: Մի խոսքով բոլոր այլաբանությունները մի բան են ասում, այն, որ անըմբռնելին մնում է անըմբռնելի: Եվ դա մենք հասկացել ենք: Իսկ այն, ինչով մենք մեզ չարչարում ենք ամեն օր, բոլորովին այլ բան է:
-Ինչու՞ եք հակառակվում: Այլաբանություններին եթե հետևեք, ապա ինքներդ էլ մի օր կդառնաք այլաբանություն և ամեն օր անպակաս կլինի փորձանքը:
Մյուսն ասաց.
-Գրազ կգամ, որ դա նույնպես այլաբանություն է:
Առաջինն ասաց.
-Դու հաղթեցիր:
Երկրորդն ասաց.
-Ցավոք, միայն այլաբանորեն:
Առաջինն ասաց.
-Ոչ, իրականում դու հաղթեցիր, բայց պարտվեցիր այլաբանորեն:
![]() |
| Salvador Sali "Allegorie de soie" |

Комментариев нет:
Отправить комментарий