пятница, 24 июня 2011 г.

Paradox: Ում են մոռանում....

Paradox: Ում են մոռանում....: "Նայեցեք ձեր շուրջը և նայեք ինքներդ ձեզ. աշխարհը վխտում է մարդասպաններով, այսինքն՝ մարդկանցով, ովքեր իրենց թույլ են տալիս մոռանալ նրանց, ում ..."

Paradox: Франц Кафка "Ночью"....(Ведь кто-то же должен не с...

Paradox: Франц Кафка "Ночью"....(Ведь кто-то же должен не с...: "Погрузиться в ночь, к а к порою, опустив голову, погружаешься в мысли, - вот та к быть всем существом, погруженным в ночь. Во к руг те..."

Ում են մոռանում....

Նայեցեք ձեր շուրջը և նայեք ինքներդ ձեզ. աշխարհը վխտում է մարդասպաններով, այսինքն՝ մարդկանցով, ովքեր իրենց թույլ են տալիս մոռանալ նրանց, ում սիրում էին:
Մոռացությունը մի հսկայական օվկիանոս է, որի վրա նավարկում է միայն մի նավ՝ հիշողությունը: Նավի  անձնակազմի անդամներից ամեն օր զոհաբերվում են նրանք, ովքեր ավելորդ են համարվում: Իսկ գիտե՞ք ովքեր են համարվում ավելորդ: Կարծում եք սրիկանե՞րը, ձանձրալինե՞րը, տխմարնե՞րը: Ամենևին: Նրանց, ում նավից դուրս են շպրտում, անօգուտներն են, նրանցից արդեն օգտվել են: Նրանք մեզ տվել են իրենց ունեցած լավագույնը, ուրեմն էլ ի՞նչ կարող են մեզ տալ: Դե, ոչ մի խղճահարություն:
Ամելի Նոթոմբ «Մարդասպանի հիգիենան» 

Франц Кафка "Ночью"....(Ведь кто-то же должен не спать?!)

Погрузиться в ночь, как порою, опустив голову, погружаешься в мысли, -
вот так быть всем существом, погруженным в ночь. Вокруг тебя спят люди.
Маленькая комедия, невинный самообман, будто они спят в домах, на прочных
кроватях, под прочной крышей, вытянувшись или поджав колени на матрацах, под
простынями, под одеялами; а на самом деле все они оказались вместе, как были
некогда вместе, и потом опять, в пустынной местности, в лагере под открытым
небом, неисчислимое множество людей, целая армия, целый народ, - над ними
холодное небо, под ними холодная земля, они спят там, где стояли, ничком,
положив голову на локоть, спокойно дыша. А ты бодрствуешь, ты один из
стражей и, чтобы увидеть другого, размахиваешь горящей головешкой, взятой из
кучи хвороста рядом с тобой. Отчего же ты бодрствуешь? Но ведь сказано, что
кто-то должен быть на страже. Бодрствовать кто-то должен.

Ֆրանց Կաֆկա. Այլաբանությունների մասին

Շատերն են գանգատվում, թե իմաստունների խոսքերը միշտ էլ սոսկ այլաբանություններ են
և առօրյա կյանքում ոչ գործածելի: Եվ իբր դա այդպես է, որ կա: Եթե իմաստունն, օրինակ,ասում է՝ անցիր, գնա, ապա նա նկատի չունի, որ պետք է անցնել ճանապարհի մյուս կողմը, ինչը այնուամենայնիվ կարելի էր անել, եթե արդյունքը մի բան լիներ, ոչ թե ինչ-որ խորհրդավոր այլկողմնային մի բան, ինչ-որ աշխարհ, որ մենք չգիտենք, ինչի մասին նույնիսկ ինքն էլ մոտավոր ոչինչ պատմել չի կարող  և ինչը այստեղ մեզ ոչնչով օգնել չի կարող: Մի խոսքով բոլոր այլաբանությունները մի բան են ասում, այն, որ անըմբռնելին մնում է անըմբռնելի: Եվ դա մենք հասկացել ենք: Իսկ այն, ինչով մենք մեզ չարչարում ենք ամեն օր, բոլորովին այլ բան  է:
-Ինչու՞ եք հակառակվում: Այլաբանություններին եթե հետևեք, ապա  ինքներդ էլ մի օր կդառնաք այլաբանություն և ամեն օր անպակաս կլինի փորձանքը: 
Մյուսն ասաց.
-Գրազ կգամ, որ դա նույնպես այլաբանություն է:
Առաջինն ասաց.
-Դու հաղթեցիր:
Երկրորդն ասաց.
-Ցավոք, միայն այլաբանորեն:
Առաջինն ասաց.
-Ոչ, իրականում դու հաղթեցիր, բայց պարտվեցիր այլաբանորեն:
Salvador Sali "Allegorie de soie"

среда, 15 июня 2011 г.

Paradox: Ֆրանց Կաֆկան թերևս ամենաանհասկանալի գրողներից է, ո...

Paradox: Ֆրանց Կաֆկան թերևս ամենաանհասկանալի գրողներից է, ո...: "Ֆրանց Կաֆկան թերևս ամենաանհասկանալի գրողներից է, որոնց ստեղծագործությունը համարվում է այսպես կոչված գիտակցական աստիճանի գրականության : Շատ..."

Վաղուց մոռացված հեքիաթ

Գիտեմ մոռացել ես հեքիաթի գոյության մասին, տարիներ առաջ մի կողմ ես դրել հեքիաթի գիրքը…երևի այնտեղ հիմա սարդերն են բույն դրել, ժանգոտվել է <<անագե զինվորիկը>>, հալվել է <<ձյունե թագուհին>>, <<անտառի տնակում>> վաղուց էլ ոչ ոք չի ապրում, իսկ Գերդան էլ վաղուց կորած Կայի համար այլևս չի լացում…մոռացել ես, բայց այսօր հիշիր…

 Կուզեի իմանալ, թե աստղերը ինչու են փայլում,- մտածեց նա: – Այդ երևի նրա համար է, որ վաղ թե ուշ ամեն մարդ իր աստղ գտնի:

Գիտես ինձ էլ է թվում, որ մեզանից յուրաքանչյուրը ամեն օր պետք է նայի երկնքին, որպեսզի գտնի իր աստղը: Տես ասում եմ, բայց ես…
Ախր մի ժամանակ հաճախ էի նայում երկնքին, բայց հիմա…
Դա վաղուց էր, շատ վաղուց, նույնիսկ չեմ հիշում` իրականություն էր դա, վառ երևակայությանս արգասիքը, թե ուղղակի երազ, որ մանկական, դեռ սաղմնային վիճակում գտնվող գիտակցությունս նույնացրել էր իրականության հետ, բայց դա արդեն կարևոր չէ, լսիր, թե ինչպես եղավ…
…արդեն երեկոյան երկինքն այլևս անզոր էր կուլ տալու արտասուքները:Սկսեց արտասվել` լռելյայն, մեղմիկ,նույնիսկ իսկական արտասուքներ չէին, որ կաթում էին նրա անթիվ-անհամար աչքերից, այլ ինչ-որ մշուշոտ արցունքի փոշի: Հետո մի պահ ներքև նայեց: Ճիշտն ասած  փոքր-ինչ փառասեր է երկինքը. ներքև էր նայում, որպեսզի տեսնի, թե ինչ-որ մեկը տեսնում է իր արտասուքները, արդյոք հետաքրքիր է անտարբեր երկրին իր շղարշե թախիծը: Ու տեսավ…
Պատուհանի մոտ մի աղջիկ էր նստած (կարծեմ ես էի): Նա էլ էր լալիս: Եվ ինչպես չլացեր…
Ախր երկինքը իր արցունքներով ընդհատեց իր խաղը: Դա յուրօրինակ մի խաղ էր.աղջնակը երազանք էր պահում, նայում իրեն ժպտացող աստղերին, ապա նորից փակում աչքերը…Քմծիծաղում ես, ինչպիսի~ պարզունակ խաղ…բայց կարող ես արդյոք  ծիծաղել, չնայած այո, ինչու ոչ, կարող ես արդյոք քմծիծաղ տալ այն մանկանը, որ ծովափին նստած ավազից ամրոց է կառուցում և ապա ժպտում, երբ ալիքները քանդում են իր փոքրիկ ամրոցը, և մի բան էլ ինքն է օգնում ալիքներին կուլ տալու ավազը: Ինքդ էլ հասկանում ես, որ բուն խաղը մանկան և ալիքների միջև է, իսկ ավազը` լոկ միջոց: Այսպես էլ իմ երազանքներն միջոց էին ծառայում, որպեսզի խաղամ աստղերի հետ…իմ երազանքները խաղալիքներ էին, աստղերն էին իմ ընկերները:
Եվ ահա աղջիկը տխրել էր. Երկնքի մանր արցունքների հետևում աստղերը սկսել էին պահմտոցի խաղալ, առևանգել էին իր <<խաղալիքները>> ու մերթընդմերթ խորամանկ ժպտում էին արցունքի վարագույրից այն կողմ…Օ~հ, բնավ էլ ազնիվ չէին այդ նոր խաղընկերները:
Երկինքը տեսավ աղջկա հիասթափությունը և սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել: Այժմ աստղերը բոլորովին չէին երևում…
,,երևի գնացել են քնելու“,- մտածեց աղջիկն ու ինքն էլ գնաց քնելու: Փոքր-ինչ տխուր էր, բայց հենց պառկեց քնելու տիեզերքի լուսնաթաթախ առէջքը քուն փչեց նրա աչքերին:
Բայց երկինքը չմոռացավ նրա հիասթափված հայացքը, հանդիմանեց աստղերին ու սրտի նվաղկոտ ջերմությունից արցունքները սկսեցին հալվել փաթիլների մեջ: Այժմ իրոք անզոր էր կանգնեցնելու սրտից բխող անզուսպ արտասուքը:
Առավոտյան աղջիկն արթնացավ, տեսավ ձյան սպիտակ ծածկոցը ու ներողամիտ ժպտաց`ինքն էլ չիմանալով ինչու…ձյունը կաշառեց նրան…
Աստղերն էլ այդ օրվանից նոր խաղընկերներ գտան, իսկ ես մոռացա նրանց…
Այսօր նորից հիշում եմ…
Ուզում եմ վերսկսել իմ մոռացված խաղը, ուզումեմ հիշել այդ երազը…

Գիտես,ասում են հանգած աստղերն էլ շարունակում են լուսարձակել հազարավոր տարիներ, բայց սպասիր…չեմ ուզում ինձ էլ հանգած աստղերի լույսը հասնի, որ իմ աստղն էլ այսպես կոչված <<սպիտակ թզուկ լինի>>, ախր դրանց կողքին էլ ինչ-որ մոլորված սև անցքեր են պտտվում…բա որ հանկարծ կուլ տա աստղիս…
Ֆրանց Կաֆկան թերևս ամենաանհասկանալի գրողներից է, որոնց ստեղծագործությունը համարվում է այսպես կոչված գիտակցական աստիճանի գրականության : Շատ դժվար է հասկանալ գրողի գործերը, ամեն ինչ այնքան անիրական է թվում, ոչ ռեալ, բայց աբսուրդն էլ հենց այն է, որ այդ ամենը ռեալ է, միանգամայն իրական: Կաֆկայի «Դատավարությունը» գրողի անավարտ ստեղծագործություններից է, որ հեղինակը իր ընկերոջը՝ Մաքս Բրոդին խնդրել էր ոչնչացնել անմիջապես իր մահից հետո: Սակայն Բրոդը չի ենթարկվել ընկերոջ վերջին կամքին, ու այժմ այդ գործը հակասական կարծիքների ու մեկնաբանությունների տեղիք է տալիս: Գոյություն ունեն վերլուծության քաղաքական, կրոնական, գրողի անձնական կյանքի հետ կապված, փիլիսոփայկան կամ նիհիլիստական, հոգեբանական ու իրավաբանական տարբերակները: Ինձ առավել հետաքրքրել է այն մեկնաբանությունը, որի համաձայն հերոսը դատվում է սեփական խղճի կողմից ու դա մտածելու տեղիք է տալիս յուրաքանչյուրիս, որ առավել ուշադիր լինենք մեր քայլերի մեջ, որպեսզի Յոզեֆ Կ.-ի նման առավոտյան անկողնում չձերբակալվենք մեր խղճի կատարածուների կողմից, որոնք չեն զլանա ու չեն մոռանա «խժռել մեր նախաճաշը»:
Ինչևէ, հենց Կաֆկան է ասել, որ սխալ կարծիքը դեռևս պատճառ չէ, որ կարծիք ընդհանրապես չլինի, հետևաբար
«Դատավարությունը» յուրաքանչյուրիս մեկնաբանությունների լայն շրջանակ է ընձեռնում: Ստորև ներկայացված է «Դատավարություն» գրքի առանցքային հատվածներից մեկը:

Օրենքի առաջ
Օրենքի առաջ մի դռնապան է կանգնում: Մի անգամ այս դռնապանի մոտ է գալիս մի գյուղացի մարդ ու խնդրում է, որ վերջինս ներս թողնի նրան, սակայն մերժում է ստանում: Մարդը մտածում է ու ասում, որ միգուցե ավելի ուշ այդ թույլտվությունը տրվի նրան:
«Դա միանգամայն հնարավոր է, բայց ոչ հիմա»,-ասում է դռնապանը:
Օրենքի դուռը ինչպես առաջ բաց էր ու մարդը մի փոքր կռանում է, որ տեսնի թե ինչ կա ներսում, դռնապանը նկատում է դա ու ծիծաղում: Ապա ասում է. « Եթե դա քեզ գրավում է, կարող ես ներս մտնել՝ անտեսելով իմ արգելքը, սակայն մեկընդմիշտ հիշիր՝ ես զորեղ եմ: Այո, ես ընդամենը ամենաստորին դռնապանն եմ, ամեն դահլիճում ավելի զորեղ դռնապանների կհանդիպես, որոնցից նույնիսկ երրորդի հայացքին ես չեմ կարող դիմանալ: »
Գյուղացի մարդը  այսպիսի դժվարությունների չէր սպասում. օրենքը բոլորի համար պիտի հասանելի լիներ: Սակայն երբ նայում է դռնապանին, նրա մորթե վերարկուին, մեծ, սուր քթին, երկար-բարակ թաթարական մորուքին, որոշում է սպասել, մինչև վերջապես կստանա թույլտվությունը: Դռնապանը նրան մի աթոռակ է տալիս և աոաջարկում նստել:
Այստեղ նա նստում է օրերով ու տարիներով: Նա շատ փորձեր է անում ներս մտնելու ու հոգնեցնում է դռնապանին իր խնդրանքներով: Դռնապանը  հաճախ զրուցում է նրա հետ, հարցնում նրա հայրենիքից, շատ այլ բաներից ու վերջում ամեն անգամ մերժում: Մարդը, որ իր ճամփորդությանը լավ էր պատրաստվել, օգտագործում է ամեն ինչ դռնապանին կաշառելու համար: Վերջինս ընդունում է դրանք և ասում. «Ես այս ամենն ընդունում եմ միայն այն բանի համար, որ չմտածես, թե ինչ-որ հնարավորություն բաց ես թողել»: Տարիներ շարունակ մարդը գրեթե անթարթ նայում է դռնապանին, մոռանում է բոլոր այլ դռնապանների մասին ու այս դռնապանը նրան օրենքից բաժանող միակ արգելքն է թվում: Սկզբում բարձրաձայն ու ինքնամոռաց անիծում է դժբախտ պատահականությունը հետո տարիների հետ միայն քրթմնջում է ինքն իրեն քթի տակ: Նա դառնում է երեխայի նման ու երբ դռնապանի մորթե վերարկուի մեջ ոջիլներ է նկատում, խնդրում է, որ վերջիններս օգնեն իրեն դռնապանին համոզելու գործում: Վերջիվերջո թուլանում է նրա տեսողությունը ու նա այլևս չի կարողանում տարբերել՝ աչքերն են իրեն խաբում, թե իրոք մութ է: Սակայն մթության միջից նա մի շող է նկատում, որ օրենքի դարպասներից այն կողմ էր ցոլում: Նրա կյանքին քիչ է մնացել:  Մահից առաջ դռնապանի հետ ունեցած ամբողջ փորձը մեկ հարցի մեջ է ամփոփվում, որ դեռ երբեք չէր տվել: Նա նշան է անում դռնապանին, քանի որ նրա մարմին այլևս անզոր էր շարժվելու: Դռնապանը կռանում է դեպի մարդը, քանի որ նրանց հասակների տարբերությունը այդ ընթացքում զգալիորոն մեծացել էր:
«Ի՞նչ ես էլի ուզում իմանալ, ող անկուշտ մարդ»,- հարցնում է դռնապանը:
«Բոլորն են հետաքրքրվում օրենքով, ինչու՞ է, որ այս ամբողջ ընթացքում միայն ես եմ թույլտվություն պահանջել:»
Դռնապանը հասկանում է, որ մարդը իր վերջին շնչումն է ու որպեսզի ասելիքը հասցնի նրա թուլացող լսողությամը ամբողջ ձայնով գոռում է.
«Այստեղի մուտքի իրավունքը ոչ ոք չէր կարող ստանալ, քանի որ այն միայն քեզ համար էր նախատեսված….»